Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Նախագահը Տավուշի մարզում է

756
Ուրբաթ, 07 օգոստոսի, 2020 թ., 18:10
Նախագահը Տավուշի մարզում է

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 7-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի և Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ուղեկցությամբ նա այցելել է սահմանամերձ Չինարի գյուղ, եղել է դպրոցում, հանդիպել դպրոցականների հետ:
Այնուհետև նախագահն այցելել է Բերդ քաղաք՝ «Տավուշ տեքստիլ» ընկերություն, ծանոթացել արտադրամասի աշխատանքին: