Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել

494
Ուրբաթ, 07 օգոստոսի, 2020 թ., 18:00
Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել

Երևանի նախկին քաղաքապետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)։

Նազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոբերտ Նազարյանը կալանավորվել է: