Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Օգոստոսի 8-ին Երևանից տեղի կունենա առաջին թռիչքը Բեյրութ». Նիկոլ Փաշինյան

290
Ուրբաթ, 07 օգոստոսի, 2020 թ., 11:45
«Օգոստոսի 8-ին Երևանից տեղի կունենա առաջին թռիչքը Բեյրութ». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օգոստոսի 8-ի երեկոյան Երևանից տեղի կունենա առաջին թռիչքը Բեյրութ, որով Հայաստանի Հանրապետության կառավարությունը 12 տոննա հումանիտար աջակցություն կուղարկի Լիբանանի Հանրապետության կառավարությանը: Հաջորդ շաբաթվա ընթացքում կիրականացվի հումանիտար աջակցության ևս 2 թռիչք: Բեյրութ կմեկնի նաև ՀՀ կառավարության, Ազգային ժողովի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը»: