Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Մանրամասներ՝ կորոնավիրուսից մահացած քաղաքացիների վերաբերյալ

753
Ուրբաթ, 07 օգոստոսի, 2020 թ., 11:15
Մանրամասներ՝ կորոնավիրուսից մահացած քաղաքացիների վերաբերյալ

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Օգոստոսի 7-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39985 դեպք, որոնցից 32008-ն՝ առողջացած, 777-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6972 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 172994 թեստավորում:

Այսպիսով՝ ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 166 նոր դեպք և 452 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 46 (կին), 58 (տղամարդ), 78 (կին), 73 (կին) և 89 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։