Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Գյումրիում նռնակ է հայտնաբերվել

653
Ուրբաթ, 07 օգոստոսի, 2020 թ., 10:05
Գյումրիում նռնակ է հայտնաբերվել

Օգոստոսի 6-ին, ժամը 20։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասում՝ «Վեոլիա Ջուր»-ի դիմաց հայտնաբերել է արկանման առարկա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Դուդկոյի թիվ 1 հասցեում՝ պոլիէթիլենային պարկի մեջ, հայտնաբերվել է F1 «114-82» տեսակի ուսումնական նռնակ՝ առանց պայթուցիչի, որը տեղափոխման համար վտանգ չի ներկայացնում:

Ոստիկանության աշխատակիցների կողմից նռնակը տեղափոխել է ոստիկանության Մուշի բաժին: