Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Սա այսօրվա իրականությունը լավագույնս ախտորոշող խոստովանություն է». Արմեն Աշոտյան

372
Ուրբաթ, 07 օգոստոսի, 2020 թ., 09:30
«Սա այսօրվա իրականությունը լավագույնս ախտորոշող խոստովանություն է». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շնորհակալ եմ Աննա Հակոբյանին՝ խոստովանության համար։

Այսօր տիկին Հակոբյանն ասել է . «Իմ ամուսինը փորձում է մեր երկիրը դարձնել այնպիսին, ինչպիսին ինձ նկարագրել է 1995-ին՝ մեր զրույցներում»։

Այս կանացի անկեղծությունը միայն ուսանողական տարիների ռոմանտիզմը չէ, որ արտահայտում է։ Ոչ էլ զգացմունքային քարոզչության դասական օրինակ։

Սա իրականում այսօրվա իրականությունը լավագույնս ախտորոշող խոստովանություն է, քանզի անգամ այսօր՝ 25 տարի անց, Նիկոլ Փաշինյանը, մեղմ ասած, չի փայլում ո՛չ իր ինտելեկտով, ո՛չ մտածելակերպով, ո՛չ գիտելիքներով, ո՛չ սկզբունքայնությամբ, ո՛չ էլ բարոյագիտությամբ։

Դե հիմա երևակայեք 3–րդ կուրսի ուսանող Փաշինյանի պատկերացումները երկրի և աշխարհի մասին հեռավոր 95-ին ու մի զարմացեք, թե 2 տարվա մեջ սույն недоучка-ն ինչեր է արել ու դեռ պատրաստվում անել»։