Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Նույնիսկ Սերժ Սարգսյանի ժամանակ գիտեին` իրավապաշտպաններին ձեռք տալ պետք չի». Դ. Իոաննիսյան

468
Ուրբաթ, 07 օգոստոսի, 2020 թ., 01:05
«Նույնիսկ Սերժ Սարգսյանի ժամանակ գիտեին` իրավապաշտպաններին ձեռք տալ պետք չի». Դ. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դիմակով միայնակ ցույց անող իրավապաշտպաններին բերման ենթարկելը պարզապես ցինիզմ է։

Նույնիսկ Սերժ Սարգսյանի ժամանակ գիտեին, որ իրավապաշտպաններին ձեռք տալ պետք չի։

Վերջին անգամ իրավապաշտպան հանրային գործչի բերման էին ենթարկել 2015 թվականի հունվարին՝ ռուսական ռազմաբազայի դեմ ցույցից (Ավետիք Իշխանյանին)։

Հ.Գ. Ես էլ չասեմ, որ բերման ենթարկված Նինա Կարապետյանցը միջազգային ատյաններում Հայաստանը ու մեր ժողովրդավարությունը ավելի ակտիվ է պաշտպանում, քան՝ մեր դիվանագետները»: