Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Հասկանում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի ջղաձգումները». Լիլիթ Գալստյան

458
Ուրբաթ, 07 օգոստոսի, 2020 թ., 00:15
«Հասկանում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի ջղաձգումները». Լիլիթ Գալստյան

«Այսպիսի մոտեցումը մի այրի կողմից, որը եղել է ՀՀ առաջին նախագահը, որը մասնագիտությամբ իբրև թե բանասեր է և պետք է քիչ թե շատ ծանոթ լիներ մեր պատմությանը, բացարձակապես անընդունելի է»,- «168 ժամ»-ի եթերում ասել է ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությանը:

Գալստյանը հայտնել է Տեր-Պետրոսյանի հայտարարության հնարավոր դրդապատճառը. «Ես հասկանում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի ջղաձգումները. այսօր իշխանության է եկել մի քաղաքական կոնգլոմերատ, որն իրականացնում է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է հասկացությունը: Այսինքն, վերջին ճիգով Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է փրկել իր հոգեորդուն, այս իշխանությանը, և հատկապես՝ Արայիկ Հարությունյանին, որովհետև գիտական հանրույթի ընդվզումը մերկացրեց նրանց բոբիկությունը: Շատ կգնահատեի Լևոն Տեր-Պետրոսյանին, եթե փորձեր բովանդակային քննարկում անել, բայց այս իշխանություններին և իրեն բնորոշ դեմագոգիկ մանիպուլյացիաներ է անում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Հասկանում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի ջղաձգումները». Լիլիթ Գալստյան