Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Փաշինյանից պահանջվեց 2 տարի՝ գաղափարներին դավաճանելու համար». Տիգրան Խզմալյան

446
Հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ., 23:25
«Փաշինյանից պահանջվեց 2 տարի՝ գաղափարներին դավաճանելու համար». Տիգրան Խզմալյան

Կինոռեժիսոր, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն այսօր «Ֆակտոր»-ի եթերում անդրադարձել է Ամուլսարի շուրջ վերջին զարգացումներին:

«Այստեղ բազմաթիվ խնդիրներ կան։ Մակերեսին մենք տեսնում ենք հսկայական բնապահպանական խնդիր, որն առնչվում է ազգային անվտանգությանը, սակայն այստեղ կան քաղաքական, հասարակական, հոգեբանական խնդիրներ։ Դա նշանակում է, որ Կառավարությունը մարտահրավեր է նետում քաղաքացիական հասարակությանը։ Սա նշանակում է դավաճանություն ժողովրդավարության այն սկզբունքների նկատմամբ, որի համար 2 տարի առաջ բոլորս կանգնել էինք։ Փաստորեն, Կառավարությունից և Նիկոլ Փաշինյանից պահանջվեց 2 տարի և 2 ամիս՝ գաղափարներին դավաճանելու համար...: Մենք ավելի ծանր ենք տանում այս նահանջը, որովհետև Սերժ Սարգսյանին ու Քոչարյանին մենք չենք ընտրել։ Նրանք հեղաշրջումների շնորհիվ եկան իշխանության։ Այս Կառավարությունը և խորհրդարանը եկան իշխանության՝ ժողովրդի պարզ արտահայտված կամքով։ Դա ժողովրդավարության փոքր, բայց կարևոր հաղթանակն էր։ Դա է շրջվել, դա է դրժվել, դրանից է հրաժարվում Կառավարությունը»,- ասել է Խզմալյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Փաշինյանից պահանջվեց 2 տարի՝ գաղափարներին դավաճանելու համար». Տիգրան Խզմալյան