Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Կառավարությունը որդեգրել է յա էշը կսատկի, յա էշատերը սկզբունքը». Սուրեն Սահակյան

359
Հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ., 20:15
«Կառավարությունը որդեգրել է յա էշը կսատկի, յա էշատերը սկզբունքը». Սուրեն Սահակյան

ՔՈ ներկայացուցիչ Սուրեն Սահակյանը Ամուլսարում է, նա մասնակցում է բողոքի ակցիաներին: Անդրադառնալով բռնություններին՝ նա շեշտեց, որ վերջին 2 օրում սրանք բռնությամբ ամենաշատն աչքի ընկած բողոքի ցույցերն են եղել: Երեկ՝ ոտքի կոտրվածք, դրա նախորդ օրը՝ ձեռքի կոտրվածք:

«Կառավարությունը որդեգրել է յա էշը կսատկի, յա էշատերը սկզբունքը, դրանով է պայմանավորված նրա լռությունը: Ճնշումները, սակայն, մեծանալու են իշխանության վրա, կփակվեն միջպետական ճանապարհներ և այլն: Չկա ժողովրդավարություն: Երեք օր է՝ ժողովուրդը ոտքի կանգնած ինչ-որ բան է ահազանգում ու չկա արձագանք»,- ասաց Սուրեն Սահակյանը: