«Մեզ սպասում են կորոնավիրուսի տարածման համար նպաստավոր աշունն ու ձմեռը». Արման Բաբաջանյան
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը սոցկայքի իր էջում գրել է․ «Ինչպես հայտնի է, կառավարությունը որոշել է արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել ևս մեկ ամսով, ինչը, ամենայն հավանականությամբ, կլինի վերջին երկարաձգումը։ Հայտնի է, որ Արդարադատության նախարարությունը մշակում է արտակարգ դրության իրավիճակները կարգավորող օրենսդրության փոփոխությունների փաթեթ, ինչը հնարավորություն կտա ապագայում հակահամաճարակային համապատասխան միջոցառումներ ու գործողություններ իրականացնել առանց արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու։ Մինչ այդ, սակայն, արտակարգ դրությունը միանշանակորեն պետք է երկարաձգել, այդ հարցում երկրորդ կարծիք լինել չի կարող։ Ընդ որում, վերջին շաբաթներին կորոնավիրուսի համավարակի տեմպի կայունացումը մեզ պետք է ոչ թե բթացնի ու մղի անհաշվենկատ գործողությունների, այլ ճիշտ հակառակը՝ բազմապատիկ անգամ սթափեցնի ու հիմք դառնա կայունացնող այս միտումներն ավելի ամրապնդելու համար։ Առաջիկայում մեզ սպասվում են աշնան ու ձմռան ամիսները, որոնք, ցավոք, նպաստավոր են կորոնավիուսի համավարակի տարածման համար։ Դա նշանակում է, որ մենք համավարակի կայունացման այսօրվա միտումները պետք է օգտագործենք աշնան ու ձմռան ամիսներ վարակի տեմպը բազմապատիկ անգամ նվազեցրած մուտք գործելու համար։ Դա հնարավորություն կտա նաև զգալիորեն թեթևացնել առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը, ինչն էլ իր հերթին կբացառի աշնանը կամ ձմռանը, Աստված մի արասցե, համավարակի բռնկման, նոր ալիքի դեպքում՝ դրան դիմակայել ավելի կենսունակ առողջապահական կարողություններով։ Այնպես որ, արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը ևս մեկ ամսով երկարաձգելու որոշումն աներկբայորեն արդարացված է, առաջիկա այդ մեկ ամիսը մենք պետք է օգտագործենք աշնանը պատրաստվելու ու այնպիսի պայմաններ ստեղծելու համար, որ սա դառնա արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման իսկապես վերջին դեպքը։ Առողջություն բոլորիս, ու Աստված պահապան Հայաստանին»։ |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54