Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Ամուլսարում վերսկսվում է բողոքի խաղաղ ակցիան. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

399
Հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ., 19:50
Ամուլսարում վերսկսվում է բողոքի խաղաղ ակցիան. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Ամուլսարում քիչ առաջ վերսկսվեց բողոքի խաղաղ ակցիան՝ ընդդեմ հանքի շահագործման: Մասնակիցները փակել են մայրուղին, կա մեկ տասնյակից ավելի մեքենաների կուտակում:

«Ամուլսարը սար է, մեր պայքարն արդար է»,- վանկարկում են ակցիայի մասնակիցները՝ նշելով, որ իրենք բաց են իրենց իսկ ընտրած կառավարության հետ երկխոսությունների համար:

Հիշեցնենք, որ ակցիան նախատեսված էր ժամը 17-ին, սակայն հետաձգվեց՝ մասնակիցներին բերման ենթարկելու արդունքում:

Քիչ առաջ Երևանի Ազատության հրապարակում դադարեցվեց նաև ի պաշտպանություն Ամուլսարի հեծանվային երթը, քանի որ Ոստիկանությունը բերման ենթարկեց բողոքի ակցիայի մասնակիցներին ու տարավ հեծանիվները: