Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ոստիկանությունը հեծանիվներով հանդերձ բերման է ենթարկում Ամուլսարի պաշտպանության երթի մասնակիցներին. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

549
Հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ., 19:35
Ոստիկանությունը հեծանիվներով հանդերձ բերման է ենթարկում Ամուլսարի պաշտպանության երթի մասնակիցներին. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Երևանում նախատեսված էր հեծանվային երթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի: Երթը, սակայն, տեղի չի ունենա, քանի որ Ոստիկանությունը բերման ենթարկեց մասնակիցներին՝ տանելով նաև հեծանիվները:

«Ինչպե՞ս պիտի տարբերակեն՝ որն ում հեծանիվն է, ո՞վ պիտի պատասխան տա գույքային վնասի համար»,- դժգոհում էր հեծանվային ակցիայի մասնակիցներից մեկը:

Հիշեցենք, որ այսօր Ամուլսարի պահապանների բողոքի ակցիան դեռ չսկսված՝ դադարեցվեց, քանի որ Ոստիկանությունը բերման ենթարկեց բոլոր մասնակիցենրին: