Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Կրկին պատրաստվում եմ հանդես գալ զինվորական կերպարով». Աննա Հակոբյան

588
Հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ., 19:55
«Կրկին պատրաստվում եմ հանդես գալ զինվորական կերպարով». Աննա Հակոբյան

Տավուշի սահմանին հուլիսյան ռազմական գործողությունների ժամանակահատվածում, երբ ՀՀ վարչապետի տիկին, հասարակական գործիչ Աննա Հակոբյանը լուսանկարներ հրապարակեց զինվորական հագուստով, հասարակության մի հատված սկսեց քննադատել Աննա Հակոբյանի այդ կերպարը: Քաղաքացիներն առավել սևեռվել էին վարչապետի տիկնոջ այն հրապարակման վրա, որտեղ վերջինը խաղաղության կոչով էր հանդես եկել և հայտարարությանը կցել էր զինվորական հագուստով լուսանկար:

Այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում անդրադառնալով այդ հարցին՝ Աննա Հակոբյանն ասաց. «Այո, առաջիկայում կրկին պատրաստվում եմ հանդես գալ զինվորական կերպարով: Հասարակության կողմից ընկալվել-չընկալվելու հարցը չեմ հասկանում: Չնայած հասկանում եմ, որովհետև քննարկման առարկա շատ է դառնում, շահարկումներ էլ շատ են լինում, բայց առաջին հերթին ուզում եմ հիշեցնել, որ ես միակ կինը չեմ, որ զինվորական համազգեստ է կրել...: Որոշ ուժեր շատ են սիրում ամեն դետալ մեծ աղմուկի վերածել և յուրաքանչյուր քայլի հետևում քննարկումներ հրահրել՝ ի վնաս ինձ և իմ ամուսնու»: