«Դե՞մ եք, թե՞ կողմ Ամուլսարի հանքի շահագործմանը». օգտատիրոջ հարցը՝ Աննա Հակոբյանին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում անդրադարձավ Ամուլսարի խնդրին: Ֆեյսբուքյան օգտատիրոջ հարցին, թե ինքը դե՞մ է, թե կողմ հանքի շահագործմանը, Աննա Հակոբյանն ասաց. «Ցավում եմ, որ պետք է հիասթափեցնեմ, բայց չեմ կարող կարծիք հայտնել նշված հարցի վերաբերյալ՝ ելնելով իմ դիրքից և կարգավիճակից, և հաշվի առնելով հարցի սրությունը: Նաև այն քաղաքական ենթատեքստը, որ դրված է այդ հարցի տակ, ճիշտ կլինի, որ ձեռնպահ մնամ և որևէ կարծիք չհայտնեմ»: Անդրադառնալով Ամուլսարի տարածքում տեղի ունեցող վերջին իրադարձություններին՝ բողոքի ակցիաներին և ցուցարարներին բերման ենթարկելու հարցին՝ վարչապետի տիկինն ասաց. «Բերման ենթարկելու փաստին ծանոթ չէի, նոր լսեցի: Չգիտեմ՝ ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել, բայց եթե չեմ սխալվում, հիմա երկրում արտակարգ դրություն է, որը ենթադրում է սահմանափակումներ հավաքներ և ցույցեր անելու հետ կապված»: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36