Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ռազմական ոստիկանության պետ կնշանակվի գլխավոր դատախազի մտերիմը. «Ժողովուրդ»

306
Հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ., 08:45
Ռազմական ոստիկանության պետ կնշանակվի գլխավոր դատախազի մտերիմը. «Ժողովուրդ»

Ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար Ալեքսանդր Աղաջանյանին այդ պաշտոնում պաշտոնավարելու համար մնացել է 15 օր: Նա, լինելով ՌՈ պետի գծով տեղակալ, սկսեց կատարել պետի պաշտոնակատարի պարտականությունները փետրվարի 21-ից, երբ աշխա­տանքից ազատվել էր նախկին պետ Արթուր Բաղդասարյանը: Եվ, ահա, լրանում է օրենքով տրված վեցամսյա ժամկետը, ու արդեն պետք է նշանակ­վի ՌՈ պետ, որը, կարծես թե, Աղաջանյանը չի լինելու:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ռազմական ոստիկանության պետի պաշտո­նում նշանակվելու է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարեւոր գործերով քն­նության նկատմամբ հսկողության բաժնի պետ Գուրգեն Հակոբյանը:

Ուշագրավ է, որ վերջինս հուլիսի 1-ի՝ Դատախազության օրվա առթիվ պարգեւատրվել էր ՀՀ նախագահի կողմից: Եվ հենց այդ ժամանակ եւս լուրեր էին տարածվել, թե նրան պատահական չեն պարգեւատրել: Հենց այդ ժամա­նակ էլ Հակոբյանին, որը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մտերիմներից է, դիտարկել էին որպես հավանական թեկնածու, իսկ այժմ ար­դեն վերջնական որոշում է կայացվել:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: