«Ինչո՞ւ հենց այս օրերին փոխվեց պահնորդական խումբը». Սոֆյա Հովսեփյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկ տարի անց կրկին նույն հարցի շուրջ է պայքարը... Այն դեպքում, որ այսօր արտակարգ դրություն է և հավաքներ կամ ակցիաներ չպիտի թույլատրվեն, այնուամենայնիվ, այսօր Վայոց Ձորի մարզում իրավիճակը լարված է, որն անթույլատրելի է: Ամենահեշտ մոտեցմամբ կարելի է մեղադրել խաղաղ բնակչին, ով իր համար իր տանը նստած էր և պարզապես անդորրը խաթարվեց՝ հերթական անգամ սպառնալով բնությանն ու մարդկությանը: Ինչո՞ւ հենց այս օրերին փոխվեց պահնորդական խումբը, ինչո՞ւ համաճարակային իրավիճակն անտեսվեց «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից, ինչո՞ւ է կատարվում գործողություններ, որոնք անտեսում են նախնական պայմանավորվածությունները: Ինչո՞ւ, ինչո՞ւ և այդպես մի շարք ինչունե՞ր: Անթույլատրելի եմ համարում այս հրահրող գործողությունները և կոչ եմ անում բոլոր ներգրավված կողմերին, անկախ հետաքրքրություններից, դադարեցնե՛ն սադրիչ գործողությունները և հաշվի նստեն երկրում տիրող իրավիճակի հետ: Այս վերաբերմունքը դասական օրինախախտում է, որը պետք է ունենա իր գնահատականն իրավապահ մարմինների կողմից: Մշտապես ամենահեշտ մոտեցումն է եղել մեղադրել խաղաղ բնակչին, սակայն այսօր դա գրեթե անհնար է և անգամ փորձ չանեք գնալու այդ դաշտ: Մեր երկրում ամեն մեկը հողի պաշտպան է, ուստի մի զարմացեք, որ այսօր շատերը ոտքի են կանգնել և փորձում են պաշտպանել իրենց ժառանգությունը: Հարգելի՛ ոստիկաններ, կոչ եմ անում առավելագույնս պաշտպանել օրենքը և անհարկի չթիրախավորել պայքարողներին: Հարգելինե՛րս, ինձ հետ բոլոր ժամանակներում հանուն երկրի ու արդարության պայքարող ընկերներ ջան, ցավում եմ, որ ես այդտեղ չեմ, խնդրում և հորդորում եմ չտրվել հրահրումներին, քանի որ ձեր պահանջն արդար է: Հարգելի՛ լրագրողներ, ներողություն եմ խնդրում, որ այս օրերին չեմ կարողանում ձեզ հետ հաղորդակցվել և խնդրում եմ դիտարկել որպես անտեսում, այլ հարգելի պատճառ: Կհանդիպենք»: |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54