Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Նիկոʹլ, քո ասածն արիր՝ ժողովրդին փռեցիր ասֆալտին». Ամուլսարի պահապանները պահանջում են վարչապետին

377
Չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ., 21:15
«Նիկոʹլ, քո ասածն արիր՝ ժողովրդին փռեցիր ասֆալտին». Ամուլսարի պահապանները պահանջում են վարչապետին

«Նիկոʹլ, նայի տես՝ ինչ ա կատարվում, դու երազում էիր սենց բան՝ դու ժողովրդին փռեցիր ասֆալտին: Այ սենց քեզ համար դոշ ենք տվել, հիմա մեզ ասֆալտին ես փռում: Էսքան ժողովրդին ի՞նչ ես անելու, հերթով կոխելու ես, անցնե՞ս»,- ուղիղ եթերում դիմելով վարչապետին, հարցադրեցին Ամուլսարի պահապանները:

Ավելի վաղ հայտնել ենք, որ ոստիկանության «Վիլիս»-ը վրաերթի է ենթարկվել պահապաններից մեկին՝ Գնդեվազ համայնքի բնակիչ Արթուրին: Նրան քիչ առաջ տարածքից հեռացրեցին, նրա հայրը պահանջում է նստած մնալ այնքան ժամանակ, մինչև Ամուլսար ժամանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: