Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Բեյրութում պայթյունից զոհերի թիվը հասել է 113-ի

1192
Չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ., 19:20
Բեյրութում պայթյունից զոհերի թիվը հասել է 113-ի

Բեյրութում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 113-ի, հայտնում է «Al Mayadeen» հեռուստաալիքը՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանին: Նրա խոսքով՝ տասնյակ մարդիկ դեռ գտնվում են փլատակների տակ: Պայթյունից հետո նախագահ Միշել Աունը երկրի բարձրագույն պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել, իսկ վարչապետ Հասան Դիաբն օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարել։