Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Ոստիկանության ծառայողները բացահայտել են Լոռու Դարպաս գյուղում կատարված սպանությունը

510
Չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ., 20:05
Ոստիկանության ծառայողները բացահայտել են Լոռու Դարպաս գյուղում կատարված սպանությունը

Օգոստոսի 3-ին՝ ժամը 23.05-ին, Վանաձորի շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Դարպաս գյուղի Գործարանային փողոցում գտնվող արտադրամասի տարածքում մահացել է 68-ամյա պահակը։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել էին, որ ժամը 20.40-ի սահմաններում տղամարդու դին հայտնաբերել էր նրա կինը։ Դիակի արտաքին զննությամբ գլխին վնասվածք էր հայտնաբերվել։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում սպանության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց։ ՔՈԳ, Լոռու մարզային վարչությունների և Գուգարքի բաժնի ծառայողները համատեղ միջոցառումներով պարզեցին դեպքի մի շարք հանգամանքներ, որոնց արդյունքում հայտնի դարձավ նաև կասկածվողի ինքնությունը։ Տարված բացատրական աշխատանքի արդյունքում, օգոստոսի 4-ին՝ ժամը 12.45-ին, Վանաձոր քաղաքի 38-ամյա բնակիչը ներկայացել է ոստիկանության Գուգարքի բաժին։ Նա հայտնել է, որ ինքն է մետաղյա ձողով երկու անգամ խփել պահակի գլխին: Դեպքի վայրի զննությամբ հանցագործության գործիքը հայտնաբերվել և վերցվել է: Տղամարդը ներկայացվել է նախաքննությունն իրականացնող մարմնին ու ձերբակալվել։ Հանգամանքները պարզվում են։

Ոստիկանության ծառայողները բացահայտել են Լոռու Դարպաս գյուղում կատարված սպանությունը