Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Կան նաև վատ լուրեր». Փաշինյան

380
Չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ., 18:40
«Կան նաև վատ լուրեր». Փաշինյան

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը Հայաստանում շարունակում է բարելավվել. օգոստոսի 4-ին առաջին անգամ բուժվող քաղաքացիների թիվը պակաս է 8 հազարից, ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բոլոր ցուցանիշներով մոտեցել ենք մայիսի վերջին շաբաթում արձանագրված թվերի մակարդակին, բայց խնդիրն այն է, որ կան նաև վատ լուրեր. ՀՀ քաղաքացիները թվերի անկումը սկսել են մեկնաբանել որպես հակահամաճարակային կանոները չպահպանելու առիթ: Շատերին նույնիսկ թվում է, թե իրավիճակը հաղթահաված է: Դա ամենևին այդպես չէ: Համաճարակային վիճակը շարունակում է մնալ բարդ»- ասաց վարչապետ:

Նա նշեց, որ այժմ ավելի խիստ են հետևելու հակահամաճարակային կանոներին, այդ թվում՝ բաց և փակ տարածքներում դիմակների կրմանը: