Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ուժգին պայթյունի հետևանքով խորտակվել է Orient Queen հանրանավը

1223
Չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ., 17:55
Ուժգին պայթյունի հետևանքով խորտակվել է Orient Queen հանրանավը

Բեյրութի նավահանգստում որոտացած հզոր պայթյունի հետևանքով խորտակվել է Abou Merhi Group խմբին պատկանող Orient Queen հանրանավը: Այս մասին հայտնում է OTV հեռուստաալիքը:

Հանրանավում գտնվողներից երկու մարդ զոհվել են, անձնակազմի յոթ անդամներ ստացել են մարմանական վնասվածքներ։

Հանրանավը պայթյունի պահին գտնվել է նավահանգստում, որից հետո լուրջ վնասվել է և սկսել է շատ արագ խորտակվել։ Հանրանավը փրկելու բոլոր փորձերը ձախողվել են և այն խորտակվել է նավահանգստի տարածքում: