«Վանաձորում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում». Արմեն Եղիազարյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ներկայացումը շարունակվում է... Վերջին շրջանում Վանաձորում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում։ Ֆալշ ստա՞րտ, թե՞ իշխանություններն արդեն անցել են թեժ քարոզարշավի։ Բանն այն է, որ 2021թ-ի աշնանը Վանաձորում պետք է տեղի ունենան ՏԻՄ հերթական ընտրություններ։ Իսկ թե ինչ էր տեղի ունեցել Վանաձորում 2016թ-ին, ինչպիսի խայտառակ պայմաններում Վանաձորն ունեցավ ՀՀԿ-ական քաղաքապետ, բոլորս շատ լավ հիշում ենք։ Բոլորս նաև լավ հիշում ենք, թե ինչպես «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը և Վանաձորի ավագանու ԼՀԿ խմբակցությունը դեռևս ՀՀԿ-ականների իշխանության օրոք պայքարեցին և ի վերջո Սահմանադրական դատարանը ԼՀԿ դիմումը վճռեց հօգուտ ԼՀԿ-ի, սակայն այն ժամանակվա նախկինները պարզապես աչք փակեցին ՍԴ որոշման վրա՝ փրկելով իրենց ՀՀԿ-ական քաղաքապետին։ 2018-ի հեղափոխությունը մեծ հույսեր արթնացրեց ՀՀ քաղաքացիների մոտ, իսկ Վանաձորում բոլոր այդ հույսերին զուգահեռ սպասումներ ձևվորվեցին, որ, ի վերջո, ՍԴ-ի որոշումը օրենքի տառի համաձայն կիրագործվի, բայց, ավա՜ղ, հեղափոխական իշխանությունը նույնպես աչք փակեց այդ ապօրինությունների վրա՝ հավանաբար կարծելով՝ ինքը այդ պահին շահեկան դիրքում չէ Վանաձորում... Իսկ այդ ընթացքում Լոռու մարզպետի պաշտոնն ստանձնում է իմքայլական Անդրեյ Ղուկասյանը և տևական ժամանակ աշխատելով Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետի հետ՝ աշխատանքները բնութագրում է՝ իբրև աշխատում են օրենքի շրջանակներում, և ինքը նկատում է դրական փոփոխություններ քաղաքապետի աշխատանքի մեջ: Այսօր արդեն ունենք այլ իրականություն. իշխանականները հավանաբար «հասունացրել» են իրենց թեկնածուին և նախապատրաստվում են ընտրություններին։ Զավեշտալին այն է, որ գլուխ են բարձրացրել մարդիկ, որոնք մինչ հեղափոխությունն ընդամենը 100-200 քվե էին ստանում... Այժմ մի փոքր անդրադարձ Լոռու մարզպետի ֆեյսբուքյան գրառմանը։ Պարոնա՛յք, շատ ավելի խելոք մարդիկ կանխատեսել էին այդ քայլը. ոչինչ չի կարող անհետանալ։ Լա՛վ եղեք, show must go on...»: |
«Տրանսպորտային կապերի ընդլայնումն առանցքային է». Միրզոյանը՝ Ղազախստանի ԱԳ նախարարին
1314:36Ալիևը խարույկ է վառել օկուպացված Ստեփանակերտում
1614:30«Նոր թռիչքներ ենք բացում Աստանայի ու Երևանի միջև». Ղազախստանի ԱԳ նախարար (տեսանյութ)
4014:24«2020թ. նոյեմբերի 10-ին 3 օր վախից փախած էին»․ Արշակ Կարապետյան (տեսանյութ)
7313:48Exit poll-ի տվյալներով՝ Երևանում ընտրողների 63 տոկոսը քվեարկել է Դավանկովի օգտին
12013:00Պուտինը՝ Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականության մասին
15611:48