Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Հայաստանը պատրաստ է անհապաղ օգնություն ցուցաբերել Լիբանանին». Զոհրաբ Մնացականյան

451
Չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ., 13:55
«Հայաստանը պատրաստ է անհապաղ օգնություն ցուցաբերել Լիբանանին». Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցական խոսք է հղել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում պայթյունի կապակցությամբ։

«Ցնցված եմ Բեյրութի պայթյունի և դրա ավերիչ հետևանքների սարսափելի լուրով: Մեր մտքերն ու աղոթքները Լիբանանի եղբայրական ժողովրդի հետ են:
Հայաստանը պատրաստ է անհապաղ օգնություն ցուցաբերել Լիբանանին և նրա ժողովրդին:

Բեյրութի փառքը հաստատակամորեն կվերականգնվի»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարարը։