Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ինչպե՞ս է մայրը «փախցնում» երեխային պայթյունի բեկորներից

446
Չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ., 12:05
Ինչպե՞ս է մայրը «փախցնում» երեխային պայթյունի բեկորներից

Համացանցում շարունակվում են տարածվել Բեյրութի նավահանգստի՝ երեկ տեղի ունեցած պայթյունի կադրերը:

Ականատեսները համացանցում հրապարակում են նոր կադրեր տարբեր տարածքներից:

Ըստ լիբանանյան լրատվամիջոցների՝ պայթյունը զգացվել է Բեյրութի տարբեր հատվածներում: Պայթյունի բեկորները տարածվել են մի շարք թաղամասերում՝ վնասելով շինություններ և թափանցելով բնակելի տարածքներ: Ստորև ներկայացված տեսանյութում երևում է, թե ինչպես է մայրը տան պատուհանի մոտից փախցնում երեխային բեկորներից: Մյուս տեսանյութում երևում է, որ պայթյունի ալիքից փլվում է եկեղեցու առաստաղը:

Այս պահի դրությամբ հայտնի է 100-ից ավելի զոհերի և 4 հազարի հասնող վիրավորների մասին: Վիրավորների և զոհերի թվում կան նաև լիբանանահայեր: