Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Բեյրութի պայթյունից զոհվել է ևս երկու հայ

522
Չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ., 11:40
Բեյրութի պայթյունից զոհվել է ևս երկու հայ

«Արևելք լրատուական»-ը նոր տեղեկություններ է հայտնել Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի մասին: Հայտնի է դարձել, որ պայթյունի հետևանքով զոհվել է ևս երկու հայ: Ավելի վաղ հայտնել էինք երեք զոհի մասին Լիբանանի հայակական համայնքում:

Պայթյունին զոհ է դարձել Տելիա Փափազյանը, ով ընտանիքով բնակվում էր նավահանգստին կից թաղամասում: Նա ուներ երկու երեխա:

Պայթյունի զոհ է դարձել նաև Ժակ Բարամագյանը: Նա Փալանճեան-Արսլանեան ճեմարանի շրջանավարտ էր: