Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Հայկական բնապահպանական ճակատը հայտարարություն է տարածել

289
Չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ., 11:10
Հայկական բնապահպանական ճակատը հայտարարություն է տարածել

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) նախաձեռնության ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածվել. «Երեկ գիշեր Ամուլսարում հավաքը դադարեցվեց և կշարունակվի այսօր: Հանրության պահանջներից ոչ մեկը դեռևս չի բավարարվել: Կառավարության և ԱԺ-ի ներկայացուցիչները շարունակում են պահպանել քար լռությունը: Ոստիկանությունը շարունակում է Հայաստանի Հանրապետության անունից պաշտպանել խոշոր կապիտալն ընդդեմ քաղաքացիների իրավունքների ու հանրային շահի:
Հանրության հիմնական պահանջն է՝
1) Ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ՇՄԱԳ-ին 2016թ-ին տրված դրական եզրակացությունը։
Կարճաժամկետ պահանջն է՝
2) Վերադարձնել Ամուլսարի պահապանների դիմադրական կետերի տնակներն իրենց նախկին տեղում և վերացնել Լիդիանի պահնորդական ծառայության տեղադրած տնակները: Առանց այս պահանջի կատարման որևէ այլ բանակցություն չի կարող լինել:
‼️ Այսօր մոբիլիզացիան շարունակվում է: Կոչ ենք անում մարդկանց միանալ պայքարին հնարավոր բոլոր ձևերով
- գնալով Ամուլսար
- Երևանում կառավարության և Շրջակա միջավայրի նախարարության դիմաց պիկետներ անելով
- ֆեյսբուքում հանրային պաշտոնյաներին պատասխանատվության կանչելով
- ոստիկանության ապօրինությունների ու բռնությունների համար պատասխանատվության ենթարկվելուն հետամուտ լինելով
- տեղեկատվություն տարածելով
- հնարավոր այլ ձևերով ինքնակազմակերպվելով»։