Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Ամուլսարի մասով ինչ-որ կեղտոտ խաղեր են տեղի ունենում». Արման Աբովյան

367
Չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ., 11:20
«Ամուլսարի մասով ինչ-որ կեղտոտ խաղեր են տեղի ունենում». Արման Աբովյան

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ամուլսարում իրավիճակը մնում է լարված։
Տեսնես այդ ո՞ր մեկի «հանճար» մտքով է անցել հենց այս պահերին թեժացնել իրավիճակը Ամուլսարի ուղղությամբ։
Կամ ի՞նչ կարիք կա մարդկանց բերման ենթարկել հենց այս թեժ իրավիճակի ժամանակ։
Չէ՛, ես գնալով համոզվում եմ, որ Ամուլսարի մասով ինչ-որ կեղտոտ խաղեր են տեղի ունենում։
Ասեմ ավելին՝ կարծում եմ, որ եթե իշխանությունը ունենա իրական ցանկություն Ամուլսարի խնդիրը լուծել արժանապատիվ կերպով՝ հարգելով ՀՀ քաղաքացիների կամքը և «պարզ ճակատով» մնա միջազգային հանրության առջև, ապա միակ տարբերակը հանրաքվեն կլինի։ Չնայած ես անձամբ կտրուկ դեմ եմ առհասարակ Ամուլսարի շահագործմանը։
Հակառակ դեպքում այսպես մարդկանց ձեռք առնել երկար ժամանակ չի ստացվի, ի վերջո պայթելու են մարդիկ»: