«Նախնական տեղեկություն կա ազգությամբ մեկ հայի մահվան մասին». ԱԳՆ խոսնակ
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լիբանանում ՀՀ դեսպանությունը (Լիբանանում Հայաստանի դեսպանություն Embassy of Armenia to Lebanon) կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների և տեղի համայնքային կառույցների ղեկավարների հետ: Հայահոծ թաղամասերում, ինչպես ողջ Բեյրութում, ավերածությունները զգալի են։ Այս պահի դրությամբ նախնական տեղեկություն կա ազգությամբ մեկ հայի մահվան և մի քանիսի՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ունենալու մասին՝ հիմնականում տներում՝ ապակիների փշրվելուց։ Պայթյունից մասնակիորեն վնասվել է նաև Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը: Հնարավոր զոհերի, վիրավորների և պայթյունի պատճառած ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են, և դրանց վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի»: Արևելք լրատվական կայքը հաղորդում է, որ զոհվածը Լիբանանի «Քաթաեբ» կուսակցության առաջնորդ Նազար Նաճարյանն է։ |
Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
12923.04.2024, 18:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
51823.04.2024, 09:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
14622.04.2024, 19:18«Մալաթիա» տոնավաճառում տեղի ունեցած հրդեհը՝ լուսանկարներով (լուսանկար)
11922.04.2024, 15:48Հրդեհ՝ «Մալաթիա» տոնավաճառում (տեսանյութ)
11922.04.2024, 13:18Վորոնեժում գործարան է այրվում (տեսանյութ)
36422.04.2024, 11:30