Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Սյունիքի մարզում հայտնաբերվել է տան բակի ծառից կախված երիտասարդի դի

795
Երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ., 22:50
Սյունիքի մարզում հայտնաբերվել է տան բակի ծառից կախված երիտասարդի դի

Այսօր՝ օգոստոսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Գորիսի տարածաշրջանի Խոզնավար գյուղի տներից մեկի այգում ծառից կախված երիտասարդ տղայի դի կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Մինչ փրկարարների ժամանումը, ոստիկաններն ու քաղաքացիները ծառից իջեցրել են նույն հասցեի բնակիչ, 25-ամյա Ե. Գ.-ի դին:

Այս պահին դեպքի վայրում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը:

Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: