Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ.

Վայքի բուժմիավորման վիրաբույժը վիրահատության համար պահանջել և ստացել է ապօրինի վարձավճար բաժնում քրեական գործ է հարուցվել

363
Երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ., 21:05
Վայքի բուժմիավորման վիրաբույժը վիրահատության համար պահանջել և ստացել է ապօրինի վարձավճար բաժնում քրեական գործ է հարուցվել

Հուլիսի 21-ին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկութուններ են ստացվել, որ Վայքի բուժմիավորման վիրաբույժը, բացի պետական վճարը, վիրահատության համար պահանջել և ստացել է նաև ապօրինի վարձավճար:

Ըստ նախնական տվյալների՝ ամուսնու լեղապարկի վիրահատության համար պացիենտի կինը հուլիսի 2-ին բուժմիավորման դրամարկղ վճարել է 180 հազար դրամ, ինչի համար ստացել է անդորրագիր: Սակայն վիրաբույժի պահանջով կինը հիվանդանոցին կից դեղատնից գնել է վիրահատության համար անհրաժեշտ դեղեր՝ մոտ 30 հազար դրամի, նաև վիրաբույժին առձեռն տվել է 130 հազար դրամ, ինչի դիմաց, բնականաբար, անդորրագիր չի ստացել:

Հուլիսի 30-ին ոստիկանության Վայքի բաժնում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է նախաքննության:

Ոստիկաններն ապօրինի վարձատրության դեպք են բացահայտել․ Վայքի բաժնում քրեական գործ է հարուցվել