Զինված տղամարդը մտել է «Հայփոստ»-ի բաժանմունք և գումար պահանջել
Օգոստոսի 4-ի առավոտյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ավազակություն է կատարվել։ Քննությանը հայտնի տվյալներով՝ ատրճանակով զինված մի տղամարդ մտել է Րաֆֆու փողոցի «Հայփոստ» ընկերության բաժանմունք ու փող պահանջել։ Ներսում գտնվողներն աղմուկ են բարձրացրել ու օգնություն խնդրել։ Տարածքում ծառայություն իրականացրած Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, արագ արձագանքելով քաղաքացիների օգնության կանչերին, տեղում վնասազերծել են տղամարդուն և բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին։ Բաժնում պարզվել է կասկածվողի ինքնությունը՝ Երևանի բնակիչ 33-ամյա տղամարդ էր։ Նա ոստիկանությունից ներկայացվել է տարածքային նախաքննական մարմնին։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Ատրճանակն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ |
Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունների շուրջ
105Երեկ, 21:0021-րդ դարում ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ
191Երեկ, 11:18«Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում»․ կաթողիկոս
94Երեկ, 09:24Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
124Երեկ, 09:18«Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով»․ Freedom House
106Երեկ, 01:30Տեղադրվել է առաջին սահմանային սյունը
11623.04.2024, 16:18