Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Իսպանիայի նախկին միապետը լքել է երկիրը և հեռացել Դոմինիկյան Հանրապետություն

979
Երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ., 21:25
Իսպանիայի նախկին միապետը լքել է երկիրը և հեռացել Դոմինիկյան Հանրապետություն

Իսպանիայի նախկին միապետ Խուան Կառլոս Առաջինը նախօրեին որդուն հայտնել էր, որ հեռանում է երկրից՝ հերթական կոռուպցիոն սկանդալի ֆոնին, և արդեն գտնվում է Դոմինիկյան Հանրապետությունում, գրում է ABC-ն:
Հրապարակման մեջ նշվում է, որ Իսպանիայի նախկին ղեկավարը հանգստյան օրերին ժամանել է Գալիցիա, որտեղից մեկնել է Պորտու, այնուհետև ինքնաթիռով ուղևորվել Դոմինիկյան Հանրապետություն: Ամենայն հավանականությամբ, միապետն ընդունել է իր բազմաթիվ ընկերների հրավերներից մեկը:
El Confidencial թերթը չի բացառում, որ միապետը մեկնել է Իտալիա կամ Ֆրանսիա: Միևնույն ժամանակ, պաշտոնապես չի հաղորդվում, թե որտեղ կարող էր գտնվել միապետը:
Հիշեցնենք՝ Իսպանիայի Գերագույն դատարանը հետաքննություն էր սկսել կոռուպցիոն գործի առնչությամբ, որին ներգրավված է Իսպանիայի նախկին միապետը: Հետաքննությունը պարզում է նրա ներգրավվածության չափը կոռուպցիայի մեջ՝ AVE del Desierto արագընթաց երկաթուղու շինարարության ժամանակ, որը միացնում է Սաուդյան Արաբիայի Մեդինա և Մեքքա քաղաքները:
Ենթադրվում է, որ միապետը Սաուդյան Արաբիայից 100 միլիոն դոլարի չափով կաշառք է ստացել։