Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Հարգելի՛ կառավարություն, մեղքը՝ քո վիզը». Ռուբեն Մեհրաբյան

447
Երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ., 16:55
«Հարգելի՛ կառավարություն, մեղքը՝ քո վիզը». Ռուբեն Մեհրաբյան

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարությունը երևի չի զգում, որ բասն էլ, սոլոն էլ իրենք են, բայց ՍԴ-ի մասին էս անսլուխ «երաժշտությունը» թելադրում են «իրավաբան»-դամքյաշները։

Ո՞ւմ էինք մի կտոր հաց տվել, որ հանրաքվե չեղավ:
Եթե ՍԴ դատավորների երեք վականսիան նման որակով է համալրվում, ապա յոթի պարագայում դժվար չէ պատկերացնել, թե ինչ կարգի ահավոր հիասթափություն կարող էր վրա գալ։

Հարգելի՛ կառավարություն, ուրեմն, մեղքը՝ քո վիզը։ Հազար ասեցինք․ առնետ-«պրոֆեսիոնալ» իրավաբաններին դո՛ւրս շպրտեք, գրկել, նստել եք։ Ձեր անողնաշար թեկնածուից հետո դատավորներից կամ նախագահից ավելի լավ թեկնածու պահանջելն իմաստ չունի»: