Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

«Չլուծված յուրաքանչյուր հանրային խնդիր մնալու է ձեր կոկորդում». Հայկ Սահակյան

419
Երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ., 21:40
«Չլուծված յուրաքանչյուր հանրային խնդիր մնալու է ձեր կոկորդում». Հայկ Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Հայկ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մաշտոցի պուրակում տեղի ունեցածի մասով քաղաքապետի մամլո ասուլիսից երկու քաղաքական դիտարկում կանեմ.
1 - Քաղաքապետը խոսքը կառուցեց օրենքով շարժվելու իր բացառիկ սկզբունքային ցանկության վրա, իսկ հետո արդեն իր իսկ խոսքերից պարզ դարձավ, որ այդ օրենքները կատարյալ չեն, խանգարում են իրեն արդյունավետ աշխատել և այլն...
Հարգելիներս, 2018թ իրադարձություններից հետո ես, մենք, ՔՈ-ն, հազար անգամ ասել ենք՝ շարժվեք հեղափոխական տրամաբանությամբ և իրավունքի գերակայությամբ: Դրա շնորհիվ է, որ հեղափոխությունը (որը ձեր թեթև ձեռքով ու ապիկար քաղաքական վարքով դարձավ պարզապես իշխանափոխություն) հնարավոր եղավ, եթե մենք առաջնորդվեինք օրենքի գերակայությամբ, ապա հեղափոխությունը չէր ստացվի, որովհետև այդ օրենքները նախկինների՝ օլիգարխիայի և հանցագործ իշխանությունների կողմից են գրված ու բնականաբար իրենց շահերը սպասարկելու և մեր դեմ աշխատացնելու համար են գրված... սա շատ պարզ, տարրական մակարդակի քաղաքական գիտելիք ունենալու պարագայում անգամ այնքան պարզ է, որ էլ չգիտեմ ոնց ասեմ, որ հասկանաք... Դա նույնն ա, որ ինչ որ մեծ, ծանր, տափակ և բութ գործիք տան ձեռքդ ու պահանջեն, որ Այվազովսկու մակարդակի կտավ նկարես. վստահեցնում եմ՝ չի ստացվի:

2 - Ապօրինի սեփականության խնդիրը սուր դրված է նաև քաղաքապետարանի գործունեության արդյունավետության հիմքում:
Այ սիրելիներ ջան, ապօրինի սեփականության մասին տարիներով ենք խոսում ու դրա պայթյունավտանգության մասշտաբների մասին, վստահեցնում եմ ձեզ, անգամ չեք էլ պատկերացնում: Էտ էն ա, որ ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներ իրենց հայրերի, պապերի ապօրինի սեփականության վկայականները մի գեղեցիկ օր մտցնելու են ձեր աչքը և պահանջեն, որ հաշվի նստեք իրենց սեփականության իրավունքի հետ ու չեն թողնելու, որ օրենքների շրջանակներում հանգիստ աշխատեք. ստիպված գնալու եք բախման, ապօրինությունների վերացման, ինչը ծանր քաղաքական, տնտեսական, իրավական և միջազգային հետևանքներ կունենա պետության համար:

Լուծումն անցումային արդարադատությունն ա, խնդրին համակարգային մոտեցումը, ոչ թե յուրաքանչյուր բուտիկատերի, գամ գազոնի տիրակալի հետ առանձին, երկարաժամկետ, ռեսուրսատար, կոմպրոմիսային բանակցությունների գնալը, ինչպես որ նկարագրեց քաղաքապետը. դա արդյունավետ չի ու մենք դրանում ամեն օր համոզվում ենք, տեսնում ձեր բացերը, բայց դուք դեռ շարունակում եք համառել՝ այդ համառությունը որպես քաղաքական կամքի և անձնական ուժեղ հատկանիշների դրսևորում ներկայացնելով, իբր տեսեք՝ մենք ուժեղ տպեր ենք, դուխով ենք, լեգտիմ ենք...

Մնացածը, ինչ որ խոսեց երկու ժամվա ընթացքում, վարչարարության մասին էր, որը եթե լավ անեն, կպարգևատրենք, վատ կանեն՝ կպատժենք:

Հ.Գ. չլուծված յուրաքանչյուր հանրային խնդիր մնալու է ձեր կոկորդում՝ խեղդվեք գնաք, բան չհասկանաք էս կյանքից )) տարօրինակ սուիցիդալ հակումներ ունի Իմ Քայլը, շատ տարօրինակ...»: