Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Հայկ Մարությանը՝ Արթուր Մեսչյանի հրաժարականի մասին

427
Երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ., 14:20
Հայկ Մարությանը՝ Արթուր Մեսչյանի հրաժարականի մասին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր՝ ասուլիսի ժամանակ, հայտարարեց, որ քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հրաժարական է տալու՝ սեփական դիմումի համաձայն:
«Պարոն Մեսչյանն ի սկզբանե երբ գալիս էր, հենց իր սկզբի ասուլիսներում ասել է, որ նա գալիս է մոտավորապես երկու տարի ժամկետով: Բնականաբար, այդ երկու տարին արդեն մոտենում է իր ավարտին, և շատ բնական է, որ այդ մարդը, ինչպես սկզբում ասել էր, իմ ու բոլորի կողմից շատ հարգված Արթուր Մեսչյանը, մնում է իր խոստման շրջանակներում»,-ասաց Հայկ Մարությանը: