Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ.

«Պարգևավճար չեմ ստանում, ո՛չ կոշիկի ցեխ ունեմ, ո՛չ՝ պանրի գործարան»․ Հայկ Մարության

191
Երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ., 13:45
«Պարգևավճար չեմ ստանում, ո՛չ կոշիկի ցեխ ունեմ, ո՛չ՝ պանրի գործարան»․ Հայկ Մարության

«Ես այստեղ ստանում եմ 429000 դրամ։ Դա մոտավորապես կազմում է իմ առաջվա ստացած գումարի 5-10 տոկոսը։ Ես պարգևավճար չեմ ստանում։ Դեռ մի քանի ամիս է՝ ստանում եմ 429 հազար, առաջ 408 հազար էի ստանում»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Անդրադառնալով իր դերասանական և ռեժիսորական կարիերային՝ Մարությանն ասաց. «Ես ոչ ցեխ ունեմ, որը կոշիկ է կարում, ոչ՝ պանրի գործարան։ Իմ գործարանը ես եմ․ ես ինքս պիտի աշխատեմ, ֆիլմեր ստեղծեմ հոլովակներ, պրոյեկտներ, որ գումար աշխատեմ։ Ես փակել եմ իմ բոլոր եկամուտները՝ բացի մի քանի հեղինակային բաներից և եկել եմ 429 հազար դրամով աշխատելու։ Եթե ես եկել եմ այստեղ՝ ոչինչ չանելու, կգնամ հետ, հանգիստ կապրեմ, կաշխատեմ, շա՜տ փող կաշխատեմ՝ արդար, էլի սիրված կլինեմ ժողովրդի կողմից, էլի հաճույքով կանեմ իմ աշխատանքը, որովհետև ես միայն ժպիտ եմ պարգևել ու ուրախություն եմ բերել մարդկանց տները...: Ես եկել եմ այստեղ, որ մի բան անեմ։ Այո՛, ավելի լավ է՝ հավաքվենք այստեղ, խոսենք, բանավիճենք, ասեմ, որ գիտեք՝ ինչ կա, էն Մաշտոցի պուրակը, որ մենք հաղթել ենք էն ժամանակ, էդ հաղթանակը կիսատ է մնացել, որովհետև էդ կաֆեն հլը ընդեղ ա ու էդ կաֆեն ինչ-որ մեկինն ա, ու իր սեփականությունն է ու ամբողջ կյանքում մնալու է իրենը, որովհետև Սահմանադրության ամենագլխավոր կետերից է սեփականության իրավունքը, իսկ ես առաջ եմ տանում էդ հաղթանակը։ Ես ասում եմ՝ ոչ, սա էլ պիտի հանենք, դարձնենք համայնքային սեփականություն»,- նշեց քաղաքապետը։