Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Սամվել Ալեքսանյանի սրճարանը պիտի գրանցվեր կադաստրում, հասցրել եմ ստոպ տալ»․ Հայկ Մարության

275
Երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ., 13:15
«Սամվել Ալեքսանյանի սրճարանը պիտի գրանցվեր կադաստրում, հասցրել եմ ստոպ տալ»․ Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր՝ ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Մաշտոցի պուրակի աղմկահարույց դեպքին, հիշեց նմանատիպ ևս մեկ դեպք. «Կhիշե՞ք Օպերայի տարածքում Սամվել Ալեքսանյանի «Rich garden» սրճարանը, որն իր անունով չէր, բայց իր հետ էր առնչվում։ Դա նույնպես պետք է գրանցվեր կադաստրում, և ես հասցրել եմ ստոպ տալ այդ պրոցեսը, որոշումը չեղյալ եմ համարել և վերադարձրել այն համայնքին»,- պատմեց Հայկ Մարությանը։