Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Երևանի նախկին փոխքաղաքապետին առաջադրված մեղադրանքն առնչվում է Ռուբեն Հայրապետյանի գործին

328
Երկուշաբթի, 03 օգոստոսի, 2020 թ., 17:35
Երևանի նախկին փոխքաղաքապետին առաջադրված մեղադրանքն առնչվում է Ռուբեն Հայրապետյանի գործին

«Մեղքս չեմ ընդունում, նույնիսկ չեմ հասկանում, իսկ մնացած հարցերը պաշտպանները կպարզաբանեն: Ես չխախտեմ նախաքննության գաղտնիքը»,- «Ազատությանն» այսօր ասել է Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը։

Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը և նրա նախկին ենթական՝ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկներից մեկի նախկին տնօրեն Գևորգ Հակոբյանը մեղադրվում են պաշտոնեական լիազորություններ չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի համար։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է կալանավորել նախկին երկու պաշտոնյաներին։

ՀՔԾ-ից փոխանցել են, որ նախկին փոխքաղաքապետն անցնում է նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի քրգործով։ Ըստ ՀՔԾ-ի՝ Նիկոյանը մեղադրվում է աճուրդի հետ կապված կեղծ փաստաթղթեր շրջանառության մեջ դնելու համար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։