«Ընթացակարգային խախտումների վերաբերյալ Դիանա Գալոյանի փաստարկներն անհիմն են». ԲՈԿ
Բարձրագույն որակավորման կոմիտեն հայտնում է. «ԲՈԿ-ի նախագահի 2020 թվականի հուլիսի 9-ի կայացված 103Ա որոշմամբ հարուցվել էր վարչական վարույթ, և հուլիսի 17-ի 107Ա հրամանով որոշում էր կայացվել անվավեր ճանաչել 2015 թվականի փետրվարի 17-ի 5Ա-վ2 հրամանով Դիանա Գալոյանին Ը.00.06-միջազգային տնտեսագիտություն մասնագիտության տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասին որոշումը։ Դրան ի պատասխան՝ տիկին Դիանա Գալոյանի կողմից ներկայացվել էին վարչական բողոքներ, և նախարար Արայիկ Հարությունյանի որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ։ Կարևոր է արձանագրել, որ բողոքաբերի բոլոր փաստարկներն ուղղված են եղել ընթացակարգային հարցերին՝ առանց գրագողության բուն փաստերին անդրադառնալու: Այնուամենայնիվ, ընթացակարգային խախտումների վերաբերյալ տիկին Գալոյանի փաստարկները նույնպես անհիմն են: Վարույթի շրջանակներում հուլիսի 31-ին՝ ժամը 12։00-ին, ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանը հրավիրվել էր ԿԳՄՍՆ՝ ԲՈԿ-ի փաստարկները ներկայացնելու: Նշենք, որ ԲՈԿ-ը չունի իրավաբան, իսկ ԿԳՄՍՆ իրավաբանական վարչությունից հուլիսի 22-ին ելք արված և նախարարի կողմից հուլիսի 27-ին ստորագրված գրությամբ ԲՈԿ-ին հայտնել են, որ ԲՈԿ-ը սխալ է վարվել: Ստացվում է, որ վարույթը վերահսկող, որոշում կայացնողը (ԿԳՄՍ նախարարը) և ԿԳՄՍՆ իրավաբանական վարչությունը (ԲՈԿ-ի շահերը ներկայացնելու պարտավորվող մարմինը) ի սկզբանե արտահայտել են վարույթի վերաբերյալ իրենց դիրքորոշումը, իսկ վարույթն իրականացնողները չեն թույլատրում, որպեսզի ԲՈԿ-ը ներկայանա սեփական փաստաբանով՝ փոխարենը հորդորելով շահերի պաշտպանության համար դիմել հենց ԿԳՄՍՆ իրավաբանական վարչությանը։ |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54