Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Սա արդեն հայ-ադրբեջանական կոնֆլիկտ չէ, սա դիվերսիա է». Ստեփան Դանիելյան

447
Երկուշաբթի, 03 օգոստոսի, 2020 թ., 22:05
«Սա արդեն հայ-ադրբեջանական կոնֆլիկտ չէ, սա դիվերսիա է». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանում հայ-ադրբեջանական բախումները հետաքրքիր շարունակություն կարող են ունենալ: Ակնհայտ է, որ դրանց մասնակցություն է ունեցել Ադրբեջանը՝ պետական մակարդակով:

Դա ի՞նչ է նշանակում: Դա նշանակում է, որ Ադրբեջանը հատուկ գործողություններ է իրականացրել Ռուսաստանի տարածքում: Նման արարքները չեն ներվում: Դա Ռուսաստանի ինքնիշխանության դեմ գործողություն է, ինչը ոչ մի իրեն հարգող պետություն անպատասխան չի թողնում: Հակառակ դեպքում դա կարող է կրկնվել: Սա արդեն հայ-ադրբեջանական կոնֆլիկտ չէ, սա դիվերսիա է:

Նման դեպքերում միշտ պատասխանը համարժեք է լինում: Տեսնենք»: