Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ.

«Եվրոպական տարբեր կառույցներ փորձում են այդկերպ հաշտեցնել կողմերին»․ Աշոտ Մելքոնյան

217
Երկուշաբթի, 03 օգոստոսի, 2020 թ., 15:10
«Եվրոպական տարբեր կառույցներ փորձում են այդկերպ հաշտեցնել կողմերին»․ Աշոտ Մելքոնյան

Այսօր՝ օգոստոսի 3-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, դպրոցական առարկայացանկում ԿԳՄՍ նախարարության կատարած փոփոխությունների մասին խոսելով, ասաց, որ եվրոպական տարբեր կառույցներ տասնամյակներ շարունակ թուրքերի հետ համագործակցելով փորձում են մեզ ներքաշել զանազան ծրագրերի մեջ, մեր հարևանի կերպարը մեզանում մեղմել, գուցեև վերացնել ու այդկերպ հաշտեցնել կողմերին։

«Ինչպե՞ս կարելի է հաշտեցնել կողմերին, երբ մեկը զոհ է, մյուսը՝ ոճրագործ»,- նկատեց պատմաբանը։

«Եթե Գերմանիան իր մեջ ուժ գտավ, պաշտոնապես ճանաչեց հրեական Հոլոքոստը և 1952 թվականի հունվարի 1-ից հարյուրավոր միլիարդներ է վճարում Իսրայելին և հրեական համայնքներին, դեռ հրեական կողմը պնդում է, որ շատ քիչ է այս փոխհատուցումը՝ իրենց նկատմամբ արածի համեմատ, և պետք է այդ գործընթացը շարունակվի։ Իսկ մեր դեպքում գիտենք, որ նույնիսկ թուրքական կողմն է մեզ մեղադրում Ցեղասպանության մեջ։ Մենք հաշտվելու խնդիր չունենք, մենք խաղաղասեր ենք եղել և շարունակում ենք մնալ, բայց պիտի զգույշ լինենք, որ հերթական ծուղակի մեջ չհայտնվենք։ Այս անգամ, ցավոք, հայտնվեցինք կրթական ծրագրերի տարբերակով, որը մեր ազգային անվտանգության բաղադրամաս է կազմում»,- ասաց Աշոտ Մելքոնյանը։