Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Կոռուպցիա՞. չէ, ի՞նչ եք ասում». Թեհմինա Վարդանյան

438
Երկուշաբթի, 03 օգոստոսի, 2020 թ., 15:30
«Կոռուպցիա՞. չէ, ի՞նչ եք ասում». Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ու այս իշխանությունը դեռ տեղ ունի խոսելու կոռուպցիայից, խնամի-ծանոթ-բարեկամ փոխկապակցվածությունից, թալանից ու, որ ամենակարևորն է, նամուսից: Այո, նամուսից, որովհետև նկատվում է վերջինիս իսպառ բացակայություն:

Այս նյութում ամենևին կարևոր չէ՝ «Ռաֆֆաելլո» են ուտում, «Բելոչկա», թե՞ հաց ու պանրով բրդուճ, կարևորը, թե ումի՞ց է համայնքը պատվիրում, ո՞վ է այդ նորահայտ միանձնյա կազմակերպությունը:

Կոռուպցիա՞: Չէ, ի՞նչ եք ասում: Մեր կարգին քաղաքապետը անկարգ բաներ իր կյանքում չի անում: Ամենաօրինապահ ու ազնիվ մարդն է՝ սկսած դեռ պրոդյուսեր-դերասան ժամանակներին հարկերը բարեխիղճ վճարելուց, մինչև մեր օրեր՝ նամուսով ու տքնաջան աշխատելուց»: