«Հայկական պետության մեծ հաղթանակը». Ռուբեն Շուխյան
Պատմաբան Ռուբեն Շուխյանը սոցկայքի իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Հայկական պետության մեծ հաղթանակը. արխիվային լուսանկար Հարյուր տարի առաջ՝ 1920-ի օգոստոսի 10-ին, արված այս բացառիկ լուսանկարում պատկերված է այն պատմական պահը, երբ Օսմանյան Թուրքիայի պաշտոնական պատվիրակությունը ստորագրում է Սևրի պայմանագիրը: Այդ պայմանագիրը համարվում է նորանկախ Հայաստանի Հանրապետության, որպես պետություն, միջազգային ճանաչման և սահմանների վերջնական ճշտման առումով կարևորագույն դիվանագիտական հաղթանակը: Սովետական պատմագրության մեջ Սևրի պայմանագրի արժեքը մշտապես նսեմացվել է, քանի որ դրանից ամիսներ անց հաջորդել էր քեմալա-բոլշևիկյան դաշինքի կողմից Հայաստանի օկուպացումն ու տարածքների համատեղ անեքսիան: Այնինչ՝ Սևրի պայմանագրով Թուրքիան, որպես պետություն, պաշտոնապես ճանաչում էր Հայաստանի անկախությունը և նրա տարածքի ընդլայնումն Արևմտյան Հայաստանի նահանգների հաշվին. Հայաստանն ստանում էր լրացուցիչ 90 հազար քառ.կմ, իսկ ՀՀ-ի տարածքի հետ կունենար արդեն 161,330 քառ.կմ տարածք՝ Սև ծով ելքով: Սևրի հաշտության պայմանագիրն ստորագրվել է 1920-ի օգոստոսի 10-ին՝ Սևրում (Փարիզի մոտ), մի կողմից՝ Թուրքիայի սուլթանական կառավարության, և մյուս կողմից՝ 1914-18թթ. Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորություն (ապագա՝ Հարավսլավիա), Հեջազ (Արևմտյան Արաբիա) միջև։ Հայաստանի Հանրապետության անունից պայմանագիրն ստորագրել է պետական պատվիրակության ղեկավար Ավետիս Ահարոնյանը»: |
«Այժմ թրենդային է հակառուսականությունը, և Գյուրջինյան Դավիթն առաջարկում է փոխել Բրյուսովի համալսարանի անունը». Հեքիմյան
4818:36«Խոշտանգման ժամանակ Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել, ոստիկաններից մեկն էլ բերանն է փակել». Վ. Հարությունյան (տեսանյութ)
6217:48«Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը»․ Արթուր Խաչատրյան
6717:24«Պայքարը թևակոխում է նոր փուլ». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)
7816:30«Հանրայինը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել՝ հակադարձելու մեղադրանքներին»․ Տեր Եսայի քահանա Արթենյան
7816:24«Ակցիան կշարունակվի հաջորդ հինգշաբթի»․ Չախալյան
8914:30