Երևան`   +18 °C
Այսօր`   Կիրակի, 20 սեպտեմբերի, 2020 թ.

«Այսօր լրանում է Շանգալի եզդիների ցեղասպանության 6-րդ տարելիցը»․ Ռուստամ Բաքոյան

1567
Երկուշաբթի, 03 օգոստոսի, 2020 թ., 11:00
«Այսօր լրանում է Շանգալի եզդիների ցեղասպանության 6-րդ տարելիցը»․ Ռուստամ Բաքոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր լրանում է Շանգալի եզդիների ցեղասպանության 6-րդ տարելիցը:

Արդեն 6 տարի է անցել «Իսլամական պետություն» կոչվող հրոսակախմբի կողմից իրականացրած ոճրագործությունից, սակայն քիչ բան է փոխվել ցեղասպանություն վերապրած եզդիների կյանքում, ովքեր դեռևս ապրում են վրաններում, փրկության հանգրվան են փնտրում օտար ափերում, ուր դատապարտված են ուծացման…

Այսօր հարգանքի տուրք մատուցելով Շանգալի զոհերի հիշատակին՝ ուզում եմ լինենք մեր ապագայի նկատմամբ հույսով ու հավատով լցված, վստահ լինելով, որ լինելու ենք ավելի հզոր արդարության վերականգնման ճանապարհին, հզոր միջազգային հանրության հետ միասին, քանզի միասնության մեջ է ուժի գաղտնիքը և արդարության հաղթանակը:

Կոչ եմ անում եզդի ժողովրդին՝ երբեք չկոտրվել, միավորվել ու տեր կանգնել մեր նախնիների սուրբ հողին»: