Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Շրջանառվող տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում»․ ՊՆ խոսնակ

465
Երկուշաբթի, 03 օգոստոսի, 2020 թ., 09:40
«Շրջանառվող տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում»․ ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։

Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 95 կրակոց:

Կոթիի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի հատվածում՝ 2 անգամ:

Զանգակատան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի հատվածում՝ 6 անգամ

Ինչ վերաբերում է օդային իրադրությանը, ապա շրջանառվող տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում»։