«Կապան-Մեղրի երկաթուղին հենց նրա հրահանգով է հիմնահատակ քանդվել»․ Դավիթ Մաթևոսյան
Ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթևոսյանի գրառումը․ «Որքանով հասկացա՝ Ռոբերտ Քոչարյանի մտքով անցել է փողոցներ փակելով իշխանափոխություն իրականացնել։ Տպավորությունս այնպիսին է, որ նա կանգնած է Կապանի խարխլված երկաթուղային կայարանում ու րոպեներն է հաշվում, թե երբ գնացքը իրեն Մեղրի կհասցնի։ Սա այն դեպքն է, որ գնացքը ո՛չ թե գնացել է, այլ ուղակի գնա՛ցք չկա, չի՛ լինելու, որովհետև Կապան-Մեղրի երկաթուղին՝ հենց նրա նախագահական հրահանգով է հիմնահատակ քանդվել։ Հույս չկա՝ իրականության զգացողությունը նրա մոտ այլևս չի վերականգնվի... Հիմա ավելի լուրջ ԱԺ-ում պատգամավորների հարցերին պատասխանելուց հետո ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը՝ հոր մասով հարցին ի պատասխան, լրագրողին ասել է. «Մասնագիտական հարթության մեջ նայեք. վճիռները բեկանվում են ի՞նչ հիմքով, որևէ մեկը ուսումնասիրե՞լ է... արձանագրվում է տվյալ ժամանակաշրջանում թույլ տրված իրավունքի խախտո՞ւմ, թե՞ նոր երևան եկած հանգամանքներ են առկա, որոնց ուժով այդ որոշումները վերանայվում են»։ 1) բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը»։ Ո՛չ մի խոսք նոր երևան եկած հանգամանքի մասին։ Կարծում եմ մարտի մեկի մյուս բողոքներով ևս վճռաբեկ դատարանի արդարացման դատավճիռների հիմքում դրված է իրավունքի խախտման հանգամանքը։ Եւ կարծես նոր երևան եկած հանգամանքների դեպքում գործը ուղարկվում է առաջին ատյան՝ նոր դատաքննության»։ |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00