«Իր ասած՝ ուժեղ ընդդիմության հետևորդները Մարտի 1-ին գնդակահարվել են Երևանի կենտրոնում». Արման Բաբաջանյան
![]() ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը սոցկայքի իր էջում գրել է․ «Քոչարյանն ասում է, թե կառավարությունը չի հասկացել, որ ուժեղ ընդդիմության կարիք ունի։ Բացարձակ ճշմարտություն է։ Այո՛, երկիրն ուժեղ ընդդիմության կարիք ունի, դա անհերքելի ճշմարտություն է։ Բայց իրավունք ունի՞ արդյոք ուժեղ ընդդիմության անհրաժեշտության մասին խոսել մեկը, ով իր նախագահության տարիներին հետևողականորեն կազմաքանդել է քաղաքականություն երևույթն ընհանրապես, ընդդիմադիր կուսակցությունները՝ մասնավորապես։ Քոչարյանի ղեկավարման տարներին մասնատվել, կազմաքանդվել են այնքան մեծ թվով ընդդիմադիր կուսակցություններ, որքան Հայաստանի անկախության ողջ երեսուն տարիներին՝ միասին վերցրած։ Այդ տարիներին ընդդիմադիր գործիչներին հետապնդել են ու բռնաճնշել, բոլոր հնարավոր միջոցներով փորձել են լռեցնել ընդդիմադիր խոսքն ու միտքը, փակվել են անկախ լրատվամիջոցներ՝ Ա1+-ն ու «Նոյյան տապան»-ը։ Ի վերջո, իր իսկ ասած ուժեղ ընդդիմության հետևորդները 2008-ի Մարտի 1-ին գնդակահարվել են Երևանի կենտրոնում»։ |
Հյուսիսային Կորեան ցուցադրել է «աշխարհի ամենահզոր զենքը»
5900:35«Այս մարդիկ դեռ չեն հասկացել, որ Ադրբեջանն ու Թուրքիան ձեռք բերվածով չեն բավարարվում»․ Տիգրան Աբրահամյան
4900:15«Դատապարտելի է Վազգեն Մանուկյանի կողմից Գյումրիում վիրավորական ձևակերպումներ օգտագործելը». ՀՀ ՄԻՊ
5600:05«Վստահ եմ, որ ինչ-որ մեկը դուրս կշպրտի նրան հրապարակից՝ աղբանոց». Արման Բաբաջանյան
61Երեկ, 23:50«Ինչ՝ դուք, ինչ՝ ձեր ավերակ «ընտրյալը»»․ Լիզա Ճաղարյան
75Երեկ, 23:25«Գյումրեցիները հիշում են 90-ականներին սույն անձի հայտնի արտահայտությունը». Նազելի Բաղդասարյան
69Երեկ, 23:20