Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Փաշինյանի ակնթարթային ռեակցիան միայն ամրապնդում է այս ենթադրությունը»․ Մարգարիտա Սիմոնյան

1683
Կիրակի, 02 օգոստոսի, 2020 թ., 12:20
«Փաշինյանի ակնթարթային ռեակցիան միայն ամրապնդում է այս ենթադրությունը»․ Մարգարիտա Սիմոնյան

Russia today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Lenta.ru-ն հոդված է պատրաստել իր սկանդալային գրառման ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքի վերաբերյալ: Սիմոնյանը մեջբերել է հոդվածից մի հատված․ «Կարելի է մեծ հավանականությամբ ասել՝ քանի դեռ Հայաստանում գլխավոր պաշտոնները կզբաղեցնեն ամերիկամետ ՀԿ-ների նախկին ներկայացուցիչները, կովկասյան այդ հանրապետությունը միջպետական հարաբարություններում նոր լարվածության կետեր կստեղծի, իսկ Մարգարիտա Սիմոնյանի գրառումը պաշտոնական մակարդակով բացեց վարագույրը խնդրի շուրջ: Եվ Փաշինյանի կողմից ակնթարթային ռեակցիան միայն ամրապնդում է այս ենթադրությունը»: