«Մակյանը, Բեկթաշյանը, Մարտիրոսյանը ակնհայտ շինծու գործերով բանտարկել են բազում անմեղ քաղաքացիների»․ Արեգ Կյուրեղյան
«Սասնա ծռեր»-ի անդամ Արեգ Կյուրեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2016-ի հուլիսին դատավոր Մակյանը շինծու մեղադրանքով Ալեք Ենիգոմշյանին կալանավորելու որոշում կայացրեց՝ հաշվի չառնելով, չկաշկանդվելով անգամ այն փաստից, որ Ալեք Ենիգոմշյանը կուրացել և կորցրել է մեկ ձեռքը հանուն Հայոց հաղթանակի։ Իհարկե, հետագայում այդ գործը կարճվեց ապացույցների գոյություն չունենալու պատճառով։ Բայց դե մենք չենք մոռանում, որ դատավոր Մակյանը պատվերով բանտարկում էր անմեղ մարդկանց, անգամ մեր բոլորի հպարտություն Ալեք Ենիգոմշյանին։ Ասում և վերահաստատում ենք, որ դատավորներ Մակյանը, Բեկթաշյանը, Մնացական Մարտիրոսյանը և շատ այլ դատավորներ ակնհայտ շինծու գործերով, ոտնահարելով արդարությունն ու ՀՀ օրենսդրությունը, բանտարկել են բազում անմեղ ՀՀ քաղաքացիների։ Ու անկասկած Հայ ժողովրդի առաջ իրենց գործած հանցանքների համար ենթակա են հատուցման։ Անկասկած պատժվելու են նաև այն քննիչները, ովքեր վերոնշյալ բարձրաձայնած աներկբա ճշմարտության ետևից գնալու փոխարեն, քրեական գործեր են հարուցում այդ ճշմարտությունը բարձրաձայնողների հանդեպ։ «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»»։ |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54